ESem.am պատրաստած «ամառային» բլից հարցերին պատասխանել է երգչուհի Սյուզի Մելիքյանը:

 

 

Պատրաստվո՞ւմ ես մեկնել հանգստի:

- Դեռ հստակ չենք որոշել, բայց, ամեն դեպքում, ամռանը միշտ էլ կարիք կա հանգստանալու` շոգից ազատվելու համար։

 

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

- Դեռ չգիտեմ: Հնարավոր է՝ մի քանի ընտանիքներով գնանք:

 

Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

- Ես ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ:

 

Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ հանգստանալթե՞ դրսում: Ինչո՞ւ:

- Ինձ համար կապ չունի. այնտեղ, որտեղ ջրային լավ մթնոլորտ է և գեղեցիկ բնություն։

 

Ըստ քեզամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

- Ինձ թվում է՝ ծովային հանգիստը։

 

Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Միայն ու միայն ջրի միջոցով. սառը ըմպելիքներն են միայն զովացնում ամռանը։

 

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Բաց գույներ եմ նախընտրում ու հագնում, որովհետև մուգ գույներն ավելի են սրում շոգի զգացողությունը:

 

- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Ամառը դեղին, բաց կապույտ և կանաչ գույների մեջ եմ տեսնում:

 

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:

- Բոլորն էլ տպավորվել են, որովհետև ամեն վայր ունի իր հետաքրքրությունը: Վերջին անգամ եղել եմ Կարիբյան ծովում և շատ եմ հավանել Մեխիկոն։

 


Ամառային հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի