Երգչուհի Սյուզի Մելիքյանը Life.panorama.am-ին է պատմել, թե ինչպես է անցկացրել Ամանորն ու ինչ ծրագրեր ունի 2018-ի հետ կապված:

«Ամանորը դիմավորել եմ շատ բարձր տրամադրությամբ եւ ինձ համար շատ թանկ մարդկանց հետ: Կարծում եմ' Նոր տարվան պետք է կարողանաս ամեն ինչ մի կողմ դնել ու միայն դրական տրամադրվել: Պետք է կարողանաս մոռանալ հինը, անցած տարվա բացասական կողմերը եւ մտածես միայն ամանորյա հրաշքի մասին: Համենայն դեպս' ինքս այդպես եմ անում, այդ օրը միայն մտածում եմ, որ լավ տարի է լինելու»,- նշեց Սյուզին:

Երգչուհու համար պարտադիր չէ Ամանորը դիմավորել տանը.
«Շատ է պատահել, որ Նոր տարվան տանը չեմ եղել եւ չեմ կարծում, որ դա խիստ կարեւոր է: Ինձ համար շատ ավելի կարեւոր է այդ օրը շրջապատված լինել հարազատներովդ, անկախ վայրից' թանկ մարդկանց հետ նշել տարեմուտը: Սիրում եմ այդ օրը կիսել ընտանիքիս անդամների եւ ընկերներիս հետ»,- հավելեց նա:


Տոներին Սյուզին նվերների պակաս չի զգացել, իր խոսքով' ինքը եւս հաճելի անակնկալներ է պատրաստել իր մտերիմների համար:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։