Հայկական շոու-բիզնեսում կան մարդիկ, ովքեր այդպես էլ չեն զարգանում: Սյուզի Մելիքյանը կարող է համարվել այդ մարդկանց ամենավառ ներկայացուցիչը: Այս աղջիկը չի զարգանում, նրա ոճը փոփոխության չի ենթարկվում:
2000-ականներում մնացած հովազի պրինտն ու վուլգար կաշվե հագուստը ամբողջ կյանքում ուղեկցեցին Սյուզիին:
Սյուզին, լինելով դիմահարդար և իբրև թե ոճից հասկացող մարդ, ինքն էլ ոճաբանի կարիք ունի, և, որքան հնարավոր է, շուտ: Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ նա գնումներ է անում Ռոսիա տոնավաճառի շրջակայքի՝ պարսիկների համար նախատեսված խանութներից: