Սյուզի Մելիքյանի այս տարվա Վալենտինը տարբերվել է նախորդներից, քանի որ ամուսինը երկրում չէ ու ինքն առանց սիրելիի է նշել օրը: Երգչուհու փոխանցմամբ՝ ամուսնու շնորհավորանքը զանգով է ընդունել. իսկ սիրո օրը միասին կնշեն նրա վերադարձից հետո:
Ըստ Սյուզիի՝ ավանդույթի համաձայն ընկերուհիներով ևս կեսգիշերն անց շնորհավորել են միմյանց. երգչուհին շնորհավորանքներ է ստացել նաև իր երկրպագուներից: «Չնայած օտար տոները նշելուն կողմ չեմ, ավելի շատ ընդունում եմ մեր հայկական՝ Սուրբ Սարգսի տոնը, սակայն հիշողությանս մեջ մնացել է դպրոցում արկղ դնելու, մեջը անանուն նամակ գցելու ավանդույթը»,-ասաց Սյուզին և հավելեց, որ դրանք իր կյանքի ամենահետաքրքիր օրերն են եղել:
Ըստ Սյուզիի՝ Վալենտինի տոնն ասոցացվում է դպրոցի հետ: «Ինստիտուտում ևս կար այդ ավանդույթը»,- նկատեց երգչուհին և խոստովանեց, որ միշտ էլ այդ օրը նամակներ է ստացել, սակայն ինքը երբեք չի գրել: Այս տարի Սյուզին Վալենտինի օրը նշել է ընկերուհիների հետ, ովքեր հրավիրել են նրան տարբեր վայրեր:
Նրա խոսքով՝ սիրո օրվա լավագույն նվերը սիրված ու գնահատված լինելն է: «Երբ սեր կա, կյանքը գունավոր ու լուսավոր է դառնում: Մաղթում եմ, որ բոլորի կյանքում սեր լինի. միշտ էլ ասել եմ, որ անկեղծ սերը իմ կյանքում յուրահատուկ տեղ ունի»,- եզրափակեց երգչուհին:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը