
Աշխարհահռչակ թոփ մոդել Քեյթ Մոսը միանում է հեղինակավոր Vogue ամսագրի բրիտանական հրատարակչության թիմին՝ որպես նորաձևության գծով խմբագիր։
Ինչպես հայտնում է vogue.co.uk կայքը, Մոսի մասնակցությամբ առաջին համարը կհրատարակվի 2014թ. մարտին։ Ի դեպ, այս ամսաթիվը պատահական չէ ընտրված, քանի որ մոդելն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին հենց մարտ ամսին (1993թ.)։ Դրանից հետո նա բրիտանական Vogue-ը զարդարել է 33 անգամ։
«Ես պարզապես հիացած եմ, որ Քեյթը շուտով միանալու է մեզ՝ արդեն նոր դերում։ Ոճի նրա անսահման զգացողությունը, նորաձևության ոլորտում ունեցած խորը գիտելիքներն ու մյուս մասնագիտական հմտությունները, անշուշտ, կհարստացնեն մեր ամսագիրը։ Ես անհամբեր սպասում են նրա գաղափարներին»,-ասել է Vogue-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Շուլմանը։