Բրիտանացի մոդել Քեյթ Մոսը կնկարահանվի Դևիդ Ուիլյամսի նոր սերիալում։

 

Սուպերմոդելը կնկարահանվի The Boy in a Dress անվանումով գրքի էկրանավորումում, գրում է buro247.ru-ն։

 

Սյուժեի կենտրոնում 12-ամյա Դենիս Սիմսն է, ով սիրում է կանաց զգեստներ կրել։ «Դա զվարճալի և ուսուցողական պատմություն է այն մասին, թե ինչպես են զգում այլ կերպարում»,- նախագծի մասին պատմել է Ուիլյամսը։

 

Նոր սերիալը եթերում կհայտնվի Սուրբ Ծննդյան նախօրեին, իսկ Մոսը կկատարի իր իսկ դերը։ Մոդելն առաջին անգամ չէ էկրաններին. 2012-ին նա արդեն էպիզոդիկ դեր է կատարել «Եվս մեկական» սերիալում։