Condé Nast հրատարակիչն աշխատանքից ազատել է անվտանգության աշխատակցին, որը «Vogue»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին շփոթել է բանվորի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, երբ գլխավոր խմբագիրն աշխատանքի է գնացել։
Անվտանգության աշխատակիցը նրան առաջարկել է օգտվել շենքի հետեւի մուտքից, որով մտնում են բանվորներն ու բեռնակիրները։ Էդվարդ Էնինֆուլն անվտանգության աշխատակցին մեղադրել է ռասիզմի համար եւ միջադեպի մասին հայտնել Instagram-յան էջում։
«Այսօր ինձ պրոֆիլավորել է անվտանգության աշխատակիցը, երբ ես իմ աշխատավայր էի գնում։ Երբ ես գրասենյակ մտա, ինձ հրամայել են գնալ բեռնման հատված։ Դա ցույց է տալիս, որ երբեմն նշանակություն չունի, թե ինչի եք կյանքում հասել։ Առաջինը, ինչի հիման վրա մարդիկ ձեր մասին դատողություն են անելու որպես մարդ, ձեր մաշկի գույնն է»,- գրել է Էդվարդ Էնինֆուլը։
Conde Nast-ը անհապաղ աշխատանքից ազատել է մեղավորին եւ նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսել։ Էնինֆուլը, սակայն, կարծում է, որ դա բավարար չէ, եւ «փոփոխություններ հարկավոր են հենց հիմա»։