Թաիլանդի 67-ամյա թագավոր Ռամա X-ը իր պաշտոնական ֆավորիտուհի Սինեենատ Վաչիրալոնգկորնին զրկել է թագավորական և ռազմական բոլոր կոչումներից։ Կինը նախկինում գլխավոր գեներալի կոչում ուներ և ռազմական օդաչու էր, նաև ծառայում էր որպես թիկնապահ և թագավորի բուժքույրն էր, իսկ հուլիսին նրան շնորհվել էր կոնսորտի հարճ կոչումը: Սինեենատը մեղադրվում է թագի հանդեպ «անբարյացակամ» վերաբերմունքի, ինչպես նաև Սուտիդա թագուհուն և թագավորին անարգելու համար:

 

Ըստ BBC-ի՝ Թաիլանդի թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ 34-ամյա Վաչիրալոնգկորնը չափազանց «հավակնոտ» է և «փորձել է իրեն բարձրացնել և հասցնել թագուհու կարգավիճակին»: Եվ որ թագավորը որոշել է նրան «թագավորական կոնսորտի» պաշտոնական տիտղոսը տալ՝ «լարվածությունից և խնդիրներից խուսափելու համար»: Այնուամենայնիվ, դրանից հետո էլ Սինեենատը շարունակել է իրեն անպատշաճ պահել:

 

Фото © Twitter / Global Times

 

 

 Она не была благодарна титулу, дарованному ей, и не вела себя соответственно своему статусу, — говорится в заявлении Рамы Х.