Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերին մեղադրել են Աննա Ֆրանկի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ. հայտնում է Лента.ру-ն: Քննադատության պատճառը երգչի գրառումն է, որը նա թողել է Ամստերդամում գտնվող' Աննա Ֆրանկի թանգարանի կարծիքների գրքում:
19-ամյա երգիչը, ով ապրիլի 12-ին իր ընկերների հետ այցելել է թանգարան, գրել է. «Ուղղակի հիասքանչ է այստեղ գտնվելը: Աննան հիանալի աղջիկ է եղել: Հույս ունեմ, նա բելիբեր (belieber' Ջասթին Բիբերի երկրպագու) կլիներ»: