«Դրսից, երբ դուք նայում եք այնտեղ, միայն
մազեր են երևում: Ոտքերի արանքում փոքրիկ
բարձիկների նման փափուկ ինչ-որ բան կա, որը
մազածածկույթով է պատված: Հնարավոր չէ տեսնել,
թե ինչ կա դրանց ներսում: Երբ նստում ես, դրանք
հեռանում են իրարից, իսկ ներսում կարմիր մսանման
զանգված է երևում»:
Սա հատված է «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից, որը
հանձնարարվում է ԱՄՆ-ում միջին դասարանի
դպրոցահասակ երեխաներին որպես
ընթերցանության նյութ: Այս հարցի կապակցությամբ
դպրոցականների ծնողները հարց են բարձրացրել գիրքը պոռնոգրաֆիկ բնույթի ճանաչելու համար: ԱՄՆ-
ի դպրոցականներից մեկի մայրը բողոքում է. «Այո, գիրքը պոռնոգրաֆիկ է: Այն անհրաժեշտ է
գրաքննադատության տակ մտցնել: Այն ցենզուրից դուրս է»,-փոխանցում է Bild գերմանական
պարբերականը:
Գեյլ Հորալքեյը պաշտոնապես բողոք է ներկայացրել Միչիգանի Նորդվիլ դպրոցի ուսուցչական խորհրդին:
Նա իր արարքը հիմնավորում է «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի սեռական բովանդակությամբ: Այն
հանձնարարվում է 7-րդ դասարանի դպրոցահասակ իմ աղջկան, որի ընթերցանության ժամանակ նա
անհարմարության զգացողություններ է ապրում. ասում է մայրը:
«Գիրքը շատ ավելի պոռնոգրաֆիկ բնույթի է, քան կարելի է թույլատրել կարդալ 7-րդ դասարանի
տղաներին և աղջիկներին»,-ասում է Հորալեքը:
Մայրը դպրոցից պահանջում է ընթերցանության համար պատրաստել գրքի ցենզուրային
տարբերակը: Այժմ դպրոցական խորհուրդը քննարկելու է ծնողների ներկայացրած
բողոքը: Ներկայացնում ենք այլ հատվածներ գրքից:
«Նախքան 11-12 տարեկան դառնալս ես նույնիսկ չգիտեի, որ գոյություն ունեն ներքին սեռական շուրթեր,
որոնք տեսանելի չեն»: Աննա Ֆրանկը նկարագրում է իր սեռական օրգանները, հեշտոցը և զարմացած
նշում իր բացահայտումները այդ օրգանների կապակցությամբ:
«Այնքան փոքր է ներքին այս անցքը, որ ես զարմանում եմ, թե ինչպես կարող է դրանից մի ամբողջ երեխա
լույս աշխարհ գալ: Այնտեղ նույնիսկ մեկ մատս չի տեղավորվում»,-ապշահար գրում է Աննա Ֆրանկը:
Աննա Ֆրանկը ծնվել է 1929-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Մահացել է 1945-ին
ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում: Հրեական ծագմամբ աղջիկն իր ընտանիքի հետ 1934-
ին նացիստներից փախել էր Նիդեռլանդներ, ուր թաքնվել էր 2-րդ համաշխարհային պատերազմի
տարիներին: Ամստերդամում գտնվող այդ տանն էլ նա գրել է իր օրագրերը: Ավելի քան 2 տարի աղջիկն
ապրել է այդ տանը:
Նրա թաքստոցը հայտնաբերվել էր 1944-ին: Նացիստները Աննային և նրա քույր Մարգոյին
տեղափոխեցին Օսվենցիում համակենտրոնացման ճամբար, ուր և երկու քույրերը մահացան 1945-ին
բռնկված տիֆի համաճարակից:
Աննայի օրագիրը հայտնաբերել և փրկել էր նրանց տան օգնականը: Այն գրքի տեսքով հրատարակվել էր
արդեն պատերազմից հետո: Աննա Ֆրանկի օրագիրը համարվում է հրեաների Հոլոքոստի
ժամանակաշրջանի կարևորագույն ձեռագիր փաստաթղթերից մեկը: Գիրքը դասվում է աշխարհում
ամենաընթերցվող գրքերի շարքին: Նրա գրառումների շնորհիվ մարդկանց հիշողություններում արթուն են
մնում նացիստների կողմից կատարված սարսափելի հանցագործությունները: