Դերասանուհի Քրիստինա Ասմուսը բողոքել է սոցիալական ցանցերում կազմակերպված հալածանքից էրոտիկ տեսարանում նկարահանվելուց հետո։ Նրա խոսքով՝ որոշ դիտողներ տեսարաններից մեկը, որում ինքը վերջերս նկարահանվել է, չափազանց անկեղծ են համարել։
«Հալածում ենք Ասմուսին։ Հասնում ենք նրա ու Խարլամովի ամուսնալուծությանը։ Ծնողական իրավունքներից զրկմանը։ Այնպես ենք անում, որ բոլորը կարծեն, թե սեքսը դերասական խաղ չէր։ Իջեցնում ենք «Տեքստ» ֆիլմի վարկանիշը «Кинопоиск»-ում։ Հակագրախոսություններ ենք գրում եւ զայրալից մեկնաբանություններ»,- հրահանգով կիսվել է Ասմուսը, որը հայտնաբերել է կայքերից մեկում, ուր կազմակերպում էին հալածանքը։
Ասմուսն իր երկրպագուներին կոչ է արել ուշադրություն չդարձնել նմանատիպ հաղորդագրություններին։ «Ինչ-որ լավ ու օգտակար բանի համար միավորվելու փոխարեն մարդիկ իրենց կյանքը վատնում են այս անհեթեթության վրա»,- նշել է դերասանուհին։