Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի անսպասելի որոշման մասին հաղորդել է Շվեդական թագավորական տան պորտալը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կառլ Գուստավի կրտսեր թոռները՝ արքայադուստր Մադլենի և Քրիս Օ’նիլի, ինչպես նաև արքայազն Կառլ Ֆիլիպի և արքայադուստր Սոֆիայի երեխաներն այլևս թագավորական ընտանիքի անդամ չեն հանդիսանում:
Որոշումը նշանակում է, որ այսուհետ Շվեդիայի թագավորի կրտսեր թոռները՝ հնգամյա արքայադուստր Լեոնորը, քառամյա արքայազն Նիկոլասը, եռամյա արքայազն Ալեքսանդրը, երկամյա արքայազն Գաբրիելը և մեկ տարեկան արքայադուստր Ադրիենան զրկված են «Ձերդ Թագավորական Մեծություն» տիտղոսից և գահը ժառանգելու իրավունքից: Բացի այդ, նրանք կորցրել են ներկայացուցչական բոլոր գործառույթները և չեն կարող խոսել թագավորական ընտանիքի անունից:
Չնայած խստագույն որոշմանը՝ թագավորը թոռներին թույլ է տվել կրել դքսերի և դքսուհիների տիտղոսները, որոնք ծննդյան ժամանակ նրանց տրվել է իրենց պապ Կառլ XVI Գուստավ թագավորի կողմից:
Ի դեպ, հրամանագիրը վերաբերվել է միայն միապետի թոռներին, արքայադուստր Մադլենը և արքայազն Կառլ Ֆիլիպը պահպանել են գահը ժառանգելու իրենց իրավունքը և կշարունակեն կատարել արքայական պարտականությունները և աշխատանքը բարեգործական հիմնադրամներում:
Մինչ այժմ անհայտ է մնում Շվեդիայի թագավորի նման անսպասելի որոշման պատճառը: