Մաքսիմ Գալկինին շարունակում են «մերժել» Ռուսաստանում։ Փետրվարի վերջին հաղորդավարը հրապարակեց հակապատերազմական գրառում և հայտարարեց, որ Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ միասին «արձակուրդի» է մեկնում Իսրայել։ Նախ արտիստը կորցրեց բոլոր գովազդային պայմանագրերն ու համերգները իր հայրենիքում, իսկ այժմ կարծես թե ավարտվում է նրա կարիերան Առաջին ալիքում:

Մի քանի ժամից Օստանկինոն կսկսի «Сегодня вечером» շոուի նկարահանումները, որը երկար ընդմիջումից հետո եթեր կվերադառնա մայիսի 9-ին։ Գալկինը ղեկավարում էր ծրագիրը վերջին հինգ տարիներին՝ սկզբում Յուլիա Մենշովայի ընկերակցությամբ, հետո միայնակ։ Այժմ, ղեկավարության որոշմամբ, այն եթեր դուրս կգա նոր հաղորդավարով։ Թե ովքեր կլինեն նրանք, ամենախիստ գաղտնիության մեջ է պահվում, սակայն StarHit-ին հաջողվել է պարզել որոշ մանրամասներ։

«Հաղորդման անձնակազմի մեծ մասին, ինչպես նաև հաղորդաշարին հրավիրված աստղերին ոչինչ չեն ասել մինչև վերջին պահը»,- StarHit-ի հետ զրույցում ասել է աղբյուրը։ -Այս պահին Մաքսիմին փոխարինելու մի քանի պոտենցիալ թեկնածուներ կան, ըստ երևույթին, ընթացքում կընտրեն՝ ով ավելի հարմար կլինի։ Նշվել են Ալեքսանդր Օլեշկոյի, Նոննա Գրիշաևայի, Դմիտրի Բորիսովի, Վյաչեսլավ Մանուչարովի և այլոց անունները։ Երևի վերադառնա երկու կամ նույնիսկ մի քանի հաղորդավարներով ձևաչափը։

 
 

Մաքսիմը, ի դեպ, ռուսական Առաջինում ևս մեկ նախագիծ ունի՝ «Лучше всех», որի ճակատագիրը դեռևս անհայտ է։