Ռուսաստանում հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը ցույց է տվել Լոնդոնից վրացի դիզայներ Դավիդ Կոմայի (Կոմախիձե) հետ համատեղ աշխատանքի արդյունքը։ Նոր արշավի լուսանկարները հայտնվել են բրիտանական «Vogue»-ի էջերին։

«Հարգելի ընկերներ, մենք Լոնդոնից նորություններ ունենք։ Մեր կոշիկները դարձել են Դավիդ Կոմայի գովազդային արշավի գլխավոր հերոս օգոստոսյան «Vogue»-ում։ Շնորհակալություն Դավիդին վստահության համար»,- Instagram-յան էջում ասել է Սիրադեկյանը։

David-Koma-RTW-FW20-London-6890.jpg

Դավիդ Կոման երիտասարդ ու հեռնակարայն դիզայներ է, որի հավաքածուներին բնորոշ է ֆուտուրիստական եւ մի փոքր էպատաժային ոճ։ Ապրանքանիշի վերջին հավաքածուների տարբերող գծերից են խիստ ասիմետրիկությունը, վառ, կոնտրաստային երանգների համադրությունը եւ արտահայտիչ դեկորը։