Չխիկվաձեի հավաքածուները դառնում են վաճառքի բացարձակ հիթեր և ցուցադրություններից անմիջապես հետո վաճառվում
Վրացուհի դիզայներ Քեթի Չխիկվաձեն իր հավաքածուից բաճկոն է նվիրել աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչիին:
Դիզայները մասնակցել է Փարիզում L'Officiel նորաձևության ամսագրի համար:իտալացի մեծ դերասանուհու նկարահանումներին:
«Ես ներկա եմ եղել Մոնիկա Բելուչիի նկարահանումներին: Նա նկարահանվում է L'Officiel ամսագրի համար իմ հավաքածուի բաճկոնով: Դա նրան շատդուր եկավ, և մենք դա նվիրեցինք նրան», - ասում է վրացուհի դիզայները:
Քեթի Չխիկվաձեն արդեն 17 տարի է, ինչ աշխատում է նորաձևության ոլորտում, նա ավարտել է Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայի մոդելավորման ֆակուլտետը: Սկզբում նա ապրել և աշխատել է Ղազախստանում, այնուհետև տեղափոխվել է Թբիլիսի: