Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Մոնիկա Բելուչին, այսօր, սեպտեմբերի 30-ին, դառնում է 55 տարեկան: Մոնիկան երիտասարդ մոդելների հետ դեռ փայլում է նորաձևության բեմերի և կարմիր գորգերի վրա:
Ի պատիվ կուլտային դերասանուհու ծննդյան տարեդարձի Lifestyle-ը հավաքել է թոփ 10 քիչ հայտնի փաստեր Մոնիկա Բելուչիի կյանքից:
1. Մոնիկա Բելուչին 39 տարեկանում ծննդաբերել է իր առաջնեկին՝ Դեվա Կասելին: Բազմաթիվ հարցազրույցներում դերասանուհին խոստովանել է, որ երբեք չի ցանկացել երիտասարդ մայր լինել և միայն հասուն տարիքում է գիտակցել, որ պատրաստ է երեխայի ծննդյանը: 45 տարեկան հասակում նա ունեցել է երկրորդ դստերը:
2. Ի պատիվ դերասանուհու, նրա հայրենի քաղաքում՝ Չիտա դի Կատելոյում, շամպայնի և նռան հիմքով ալկոհոլային խմիչքն անվանել եննրա անումով՝ «Մոնիկա»:
3. Մոնիկան գեղեցկության չափանիշ է Հոլիվուդում, բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Մանկության տարիներին ծնողներն իրենց միակ դստեր վարսերը կտրում էին շատ կարճ՝ տղայի նման, որպեսզի հասուն տարիքում նրա մազերն ավելի խիտ լինեն:
4. Ամենասեքսուալ կնոջ կարգավիճակը Մոնիկան ստացել է ոչ միայն կուլիսներում, այլև պաշտոնապես: 2003 թ.-ին Մոնիկա Բելուչին ամենասեքսուալ կանանց հնգյակում էր՝ ըստ Femme Fatale պարբերականի:
5. 2004-ին, դերասանուհին ի նշան բողոքի, մերկացել է իտալական Vanity Fair ամսագրի ֆոտոշարքի համար: Մոնիկան նման կերպ իր բողոքն է արտահայտել ընդդեմ օրենքի, որով Իտալիայում արգելվում էր դոնորական սերմնահեղուկի օգտագործումը:
6. Բացի դերասանական և մոդելային գործունեությունը, Մոնիկան հնչյունավորել է Քայլինային «Պարսկաստանի իշխանը» համակարգչային խաղից:
7. Չնայած այն բանին, որ դերասանուհին հաճախ է մասնակցում մերկ ֆոտոշարքերի նկարահանումների տարբեր ամսագրերի համար, նա իր մարմնի ամենասեքսուալ հատվածը համարում է ձեռքերը:
8. Մոնիկա Բելուչին պոլիգլոտ է: Նա տիրապետում է անգլերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներին: Ավելին, նա նաև հարցազրույցներ է տալիս այս լեզուներով և նկարահանվում ֆիլմերում:
9. Երկու տարի առաջ դերասանուհին հանդես է եկել որպես գրող և հրատարակել է «Ո՞վ կների իմ գեղեցկությունը» գիրքը:
10. Ի պատիվ դերասանուհու, Ֆրանսիայում վարդի երկգույնանի սորտ է ստեղծվել՝ «Monica Bellucci» անվանումով: