Այսօր գեղեցկուհի դերասանուհի Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է։ Նա դառնում է 52 տարեկան։
Հետաքրքիր փաստեր նրա մասին.
1. Նա իր կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամներ է մերկացել, բայց ամենատպավորիչը MAX (1998 թ) և GQ (2000 թ) ամսագրերի համար արված լուսանկարներն էին։
2. Դերասանուհին Dolce&Gabbana-ի մուսան է, նա բրենդի դեմքն է արդեն 26 տարի։
3. Նա ունի 2 դուստր, երկուսն էլ նախկին ամուսին դերասան Վենսան Կասելից են։
4. Դերասանուհին երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։
5. Ամուսնացել է 2 անգամ. առաջին ամուսինը լուսանկարիչ Կլաուդիո Բասոն էր, 2-րդը, որից արդեն բաժանվել է, Վենսան Կասելը։ Վերջինի հետ հարաբերությունները շարունակվել են 19 տարի։ Կասելը Բելուչիից փոքր է 2 տարով։
6. Բելուչին երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ։
7. Նա ծնվել է Իտալիայում՝ Չիտա-Դե-Կաստելոյում։
8.Հայրը հողագործ էր, մայրը՝ նկարիչ։
9. Կասելի հետ Բելուչին ծանոթացել է 1995 թվականին «Բնակարան» ֆիլմի նկարահանումների ընթացքում։
10. Նրան հաճախ են անվանում «2-րդ Սոֆի Լորեն»։