55-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է ապացուցել, որ հասուն տարիքում էլ չպետք է մոռանալ բնական սեքսուալության մասին։ Հոլիվուդյան աստղը հերթական անգամ ներկայացել է համարձակ կերպարում։
Վենսան Քասելի նախկին կինը նախընտրել է total black-ը։ Հրապարակված կադրերում նա կրում է սեւ վերնաշապիկ եւ նույն երանգի տաբատ։
Գեղեցկուհի դերասանուհին արձակել է վերնաշապիկի մի քանի կոճակը, ինչի շնորհիվ նրա դեկոլտեն միանգամից առաջին պլան է մղվում։ Մոնիկան գայթակղիչ կերպարը համալրել է Cartier ապրանքանիշի գեղեցիկ վզնոցը:
Նա մասնակցել է L'Officiel Maroc ամսագրի ֆոտոշարքին։ Ոճաբանները ալիքավոր վարսահարդարում են արել, իսկ դիմահարդարներն ընդգծել են բնական գեղեցկությունը։