Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի 29-ամյա քրոջը՝ Պիպային, առաջարկել են ԱՄՆ-ի ամենահեղինակավոր հասարակական-քաղաքական պարբերականներից մեկի՝ Vanity Fair-ի խմբագրի պաշտոնը, գրում է tert.am-ը` հղում տալով buro247.ru-ին։
Իր խմբագրությամբ առաջին համարը Պիպան արդեն հանձնում է, հետևաբար, հուլիսին մոլորակի անգլալեզու մասը կարող է ոչ միայն կարդալ հայտնի լրագրողների՝ մշակույթի, նորաձևության, քաղաքականության և կենսակերպի մասին նյութերը, այլև նայել աշխարհին հայտնի բրիտանուհու աչքերով։
Vanity Fair-ի գլխավոր խմբագիր Գրեյդոն Քարթերը հայտնել է, որ ուրախ է տեսնել ապագա թագավորական մորաքրոջը խմբագիրների շարքում։
«Ինձ համար շատ հաճելի է, որ Պիպան կլինի մեր խմբագիրը։ Նա ուսումնասիրում է դասական Բրիտանիան, նա նաև սպորտսմենուհի է, և նրա բրիտանական գրառումները հետաքրքիր լրացում կլինեն մեր պարբերականի համար»,-ասել է նա։