Նորաձևությունը յուրաքանչյուր սեզոնին թելադրում է իր կանոնները: Ինչ խոսք' մազերը ևս պետք է ներկված լինեն նորաձև գույնով: Ladynews.am-ը ներկայացնում է, թե' որոնք են այս սեզոնին նորաձև համարվող գույները:
Գրադիենտ կարմիր: Այս գույնը գտնվում է նորաձևության գագաթում: Բոլոր նրանք, ովքեր մինչ այս պահը տատանվում էին ներկե՞լ, թե՞ ոչ, այժմ վստահաբար կարող են դիմել այդ քայլին: Եղեք համարձակ և ստացեք մազերի այդ գույնը. կունենաք սեքսուալ տեսք և անընդհատ կլինեք ուշադրության կենտրոնում:
Տաք կարմիր: Այս գույնը չէր կարող չլինել մեր ցուցակում. այն հիշեցնում է աշնանային խառը երանգները: Այն կսազի հատկապես սառը վարդագույն մաշկ ունեցող կանանց:
Մաքուր սպիտակ: Շատ քչերը համարձակություն կունենան դիմելու այս քայլին: Նաև շատ դժվար է այս գույնը ստանալ: Բայց եթե Դուք բաց գույնի մաշկ ունեք և Ձեր բնական մազերն էլ բաց երանգի են, ապա հանգիստ կարող եք դիմել այդ քայլին:
Մուգ բալի գույն: Այս աշնանը ամենահանրահայտ մազերը ներկելու գույներից մեկն է: Այս հյութեղ գույնը այլընտրանք է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում ունենալ սև կամ կարմիր գույնի մազեր:
Տաք շագանակագույն: Այս գույնը հրաշալի տարբերակ է սևահերների համար, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց մազերի բնական գույնը: Այն հրաշալի կսազի ցանկացած գույնի մաշկ ունեցողերին և կհաղորդի վառ երանգներ Ձեր ամենօրյա արտաքին տեսքին: