Հույս ունենք, որ գիտեք, որ աշնանը մեր մաշկը հատուկ խնամք է պահանջում: Ահա թե ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել աշնանը:
Դեմք: Աշնանը մեր մաշկը խոնավացման կարիք ունի ոչ պակաս, քան ամռանը: Միայն թե ձեր թեթև քսուքները, որ օգտագործել եք ամռան ամիսներին, գուցե բավարար չլինեն, և կարիք լինի անցնել ավելի ուժեղ տարբերակների:
Շրթունքներ: Յուրաքանչյուր կին պետք է միշտ իր հետ ունենա շրթունքների բալզամ: Եթե նման սովորություն չունեք, ապա ժամանակն է դա որպես սովորություն ընդունելը: Երբ հստակ հասկանաք, թե որն է ձեզ համար ամենալավ բալզամը, կարող եք միանգամից երեք հատ գնել: Մեկը պահեք պայուսակում, մյուսը' աշխատանքային սեղանին, իսկ մյուսը' տանը: Այսպիսի պատրաստվածությամբ որ մի ցուրտ քամի չի վնասի ձեր շրթունքները:
Մազեր: Եթե ամռանը չեք պաշտպանել ձեր մազերն արևից կամ ծովի ջրից, ապա մեղքերը քավելու ճիշտ ժամանակն է: Եթե մազերը խիստ այրվել են, ապա մի շտապեք ներկել դրանք. սպասեք, մինչև դրանք ուշքի գան:
Մարմին: Խոնավացնելու ևս մեկ ասպեկտ, որի մասին ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ: Տաք օդատաքացուցիչները և չոր օդը, ջերմաստիճանի տատանումներն ու կիպ զուգագուլպաները սպառնում են չորացնել և գրգռել ձեր մաշկը, ուստի անպայման օգտագործեք խոնավացնող քսուքներ և յուղեր: Սկսեք հիմա, իսկ դեկտեմբերին ձեր մարմինը շնորհակալ կլինի ձեզ:
Հեղինակ՝ Mari Love