Ամառը բոլորիս սիրելի ու սպասված տարվա եղանակներից մեկն է. արև, արձակուրդներ, հանգիստ… Ամռան ընթացքում գեղեցիկ ու նորաձև տեսք ունենալու համար պետք է հրաժեշտ տալ սև, մոխրագույն երանգներին, ընտրել պայծառ, վառ երանգներով հագուստ: Ձեզ ենք ներկայացնում այս ամառվա նորաձև գույները'

Կանաչ

Այս ամառ նորաձև գույներից մեկը կանաչն է. ընդ որում խիստ նորաձև է համարվում ոչ թե բաց երանգը, այլ մուգ կանաչը:

Սպիտակ

Սև ու սպիտակ գրաֆիկական պատկերներով կամ գծավոր հագուստները շատ նորաձև են այս ամառ: Բայց եթե ուզում եք առավել մեծ տպավորություն թողնել, կարող եք ընտրել ամբողջությամբ սպիտակ հագուստ, որը շատ նուրբ է ու կանացի: Սպիտակն ու կաթնագույնը ևս նորաձև են այս ամառ:

Դեղին ու նարնջագույն

Ամառ 2013-ի նորաձև գույներից են դեղինն ու նարնջագույնը: Ընդ որում, պետք է ընտրել ոչ թե մանանեխի (горчичный) խամրած երանգի, այլ վառ դեղին կամ նարնջագույն հագուստ:

Վարդագույն

Վարդագույնը ևս այս ամռանը շատ նորաձև է: Առօրյա հանդերձանքում կարելի է վարդագույնի մի դետալ կրել:

Կարմիր

Մուգ, վառ կարմիրը հանդիսավոր ու ապշեցուցիչ տեսք կտա Ձեզ: Այն ամառային մյուս գույների մեջ ամենավառն ու էֆեկտիվն է: Կարմիրը կարելի է համադրել սևի, մուգ կապույտի ու դարչնագույնի հետ:

Բաց մանուշակագույն

Այս գույնը կսազի ցանկացած մաշկի գույնի հետ: Իդելական են համարվում բաց մանուշակագույն շիֆոնե կտորից կարված հագուստները: