Ամառ, արև, ծով, ընկերներ, արձակուրդային սիրավեպ… Անգամ այս խենթ օրերին ուզում ես լինել նորաձև, վառ և տարբերվող: Ինչպիսի՞ ձևվածքներ են նորաձև այս ամռանը, ո՞ր գույներին և պրինտերին արժե ուշադրություն դարձնել, իմացիր ESem.am-ի այս հրապարակումից:
Նախկինում հայ աղջիկներիս գարնանային և ամառային հագուստը շատ չէր տարբերվում միմյանցից. նույն ջինսե տաբատները, նույն կիսաթև շապիկները… Բանն այն է, որ չնայած կիզիչ արևին, շատ աղջիկներ ավելորդ հայացքների պատճառով բարդութավորվում էին բաց հագուստից: Այժմ արդեն հայ երիտասարդությունը «սովորել» է հագնվել եղանակին համապատասխան, ինչն ուրախալի փաստ է, քանի որ այս ամռանը դիզայներները ներկայացրել են շորտերի և տոպերի լայն ընտրանի: Սակայն նորաձևությանը «զոհ» գնալուց առաջ հաշվի առ կազմվածքիդ առավելություններն ու թերությունները: Եթե ոտքերդ չափից շատ թմբլիկ կամ բարակ են, ուրեմն պետք է խուսփես կարճ շորտերից` նախապատվությունը տալով բարակ, ամառային տաբատներին:
Կարճ շորտի և կարճ տոպի համադրումը ևս չափից դուրս է. 2014-ին թրենդ դարձած մինիմալիզմը պահպանելու համար կարճ տոպի հետ կարող ես համադրել բարձր գոտկատեղով շորտեր կամ տաբատ:
Այս ամռանը քաղաքի բոլոր խանութները ողողված են «զանգակ» կիսաճրջազգեստներով, որոնք տարվա թրենդ են` թե՛ ձմռանը, թե՛ ամռանը: Դրանք կարող ես համադրել ինչպես տափակ, այնպես էլ հաստ տակացուով կոշիկների հետ: Եթե կազմվածքդ թույլ է տալիս, կարող ես ընտրել բարձր գոտկատեղով «զանգակ» կիսարջազգեստ, իսկ եթե ունես ավելորդ կիլոգրամների խնդիր, ուրեմն ընտրիր «մատիտ» կիսաշրջազգեստները, որոնք վիզուալ նիհարեցնում են, բացի այդ, պակաս թրենդային չեն:)
2014-ի ամռանը գեղեցիկ և վառ ծաղիկներ կտեսնես ոչ միայն բնության գրկում, այլև շատերի հագին: «Այս տարի ամենուրեք ծաղիկներ են»,- այսպես են բնութագրել համաշխարհային դիզայներներն ամռան գլխավոր թրենդը: Ծաղիկները նրբություն ու կանացիություն են հաղորդում յուրաքանչյուր աղջկա, բայց դա ամենևին չի նշանակում, որ տղամարդկանց հագուստում այս պրինտը չի օգտագործվում: Թե ինչպես կարելի է ճիշտ համադրել ծաղկային պրինտը, կարող ես կարդալ ESem.am-ի անդրադարձում:
Հագուստում այս տարի նորաձև են վառ, աչքի ընկնող գույները` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, սակայն ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի նեոնային գույներին փոխարինելու են եկել պաստելային գույները: Այս ամռանը պահպանվել են գարնան գլխավոր թրենդները` ռետրո ոճը, մինիմալիզմը, աֆրիկյան մոտիվները, կիսաթափանցիկությունը:
By Tina