Լինի ցուրտ ձմեռ, թե շոգ ամառ աղջիկներս ուզում ենք նորաձև և տարբերվող լինել: Որքան էլ մեր երևակայությունն անսպառ լինի, ոչ մի կերպար չի կարող ամբողջական լինել առանց աքսեսուարների:) Ամառը թելադրում է իր կանոնները:
ESem.am-ը քեզ համար առանձնացրել է այս ամռան գլխավոր աքսեսուարները:
●Այս սեզոնին մեր կերպարի անփոխարինելի մասն է կազմում արևային ակնոցը: Այս տարի նորաձև են «Ջոն Լենոն»` կլոր շրջանակով, «ռեյբան» և «տատիկական»` մեծ շրջանակով, ռետրո ակնոցները: Կարող ես ընտրել հայելավոր ապակիներով ակնոց, որն ավելի ոճային է կդարձնի կերպարդ:
●Շղթաներ, շղթաներ, շղթաներ… այս ամռանը դեռ նորաձև են նախորդ տարվա թրենդային շղթաները. որքան մեծ, այնքան նորաձև: Նորաձևության տներն այն համադրել են անգամ լողազգեստների հետ, ինչն, իհարկե, ավելի է ընդգծում կազմվածքը:
●Եթե մեկ տարի առաջ անուն էինք դնում սրածայր կոշիկներին և հրաժարվում այդ «ծիծակներից», այսօր դրանք հագնելը նորաձև երևալու առաջին նախապայմանն է: Մոռացիր կլոր «քթով», 20սմ-անոց բարձրակրունկների մասին, հիմա էլ դրանք են հնաոճ: Ընտրիր սուր, կարճ «քթերով» և ցածր կրունկով կոշիկներ ու գնա աշխարհը նվաճելու:)
By Tina