Ամենահայտնի և առաջատար դիզայներներն արդեն ներկայացրել են աշուն-ձմեռ հավաքածուները:
Հայտնի են գալիք տարվա թրենդները: Գունագեղությունը աշնան նման բազմազան է և ձմռան նման սառը:
Աշնան սկզբին ակտուալ է վառ կրակագույնը, կանաչադարջնավուն երանգները ինչպես նաև զինվորական կտորից և նմանատիպ նախշեր պարունակող հագուստները: Ձմռան ամիսներին նորաձև է համարվելու կապույտը միայն թե՝ ավելի մուգ տոների մեջ: Ոչ պակաս նորաձև կլինի մուգ կարմիրը:
Նրբագեղ և նորաձև է նաև գոյների համադրությունը: Խորհուրդ է տրվում վառ արևագույնի և թեթև վարդագույնի համադրությունը, ինչպես նաև կապույտի տարբեր երանգների համադրությունը թրենդային գույների մեջ մտնող վառ վարդագույնի, մորեգույնի և բաց մանուշակագույնի հետ: