Աշնանը մաշկն առանձնահատուկ խնամքի կարիք է զգում: Ամռան ամիսներին մեր մարմինը կրում է արևի ճառագայթների ոչ միայն դրական, այլև բացասական ազդեցությունը. այն դառնում է չոր, երբեմն այնքան, որ թեփոտում է:
Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել, ձեռքերի և դեմքի մաշկի խնամքին, քանի որ ցրտի հանդեպ ավելի զգայուն հատվածները հենց դրանք են: Իհարկե, այս դեպքում կարևոր է մաշկի արտաքին խնամքը , սակայն պակաս կարևոր չէ նաև օգտագործվող սննդակարգին հետևելը, քանի որ, այսպես ասած, օրգանիզմի գործառույթները կարգավորվում են հենց դրա միջոցով: Եվ այսպես, Aroxj.am-ը ներկայացնում է աշնանը առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու գլխավոր կանոնները:
Սննդակարգ
Աշնանը խնամված մաշկ ունենալու համար շատ կարևոր է հետևել սննդակարգին, քանի որ այդպիսով դուք խնամում եք այն, այսպես ասած ներսից:
- Շատ ջուր խմեք: Այն ապահովում է մաշկի անհրաժեշտ խոնավությունը, օգնում է դուրս բերել տոքսիները:
- Օգտագործեք սննդատեսակներ, որոնք ավելի շատ են իրենց մեջ պարունակում վիտամին А, С, Е: Դրանք են` վարունգը, հավկիթը, ըկույզը, ձկնեղենը, լոլիկը և ցիտրուսային մրգերը: Դրանք ապահովում են նաև մաշկի առաձգականությունը և բարձրացնում իմունիտետը: