LadyNews.am-ը գրում է


Որքան մոտենում է ձմեռը, այնքան ավելի զուսպ են դառնում մազերի ներկերի երանգները:


Մասնավորապես, խոսքը գնում է մի երանգից մյուսին անցմանը, որոնց սահմանը պետք է լինի աննշան: Այս սեզոնում, ինչպես առաջ, պահպանվում է բնականի թրենդը, այդ պատճառով կրկին նորաձև է շատուշը:

 

Ներկման այս տեխնիկայի առանձնահատկությունը բնական արևից վառված մազերի տպավորությունն է: Սակայն աշնանային շատուշը տարբերվում է ամառայինից առաջին հերթին ավելի ջերմ երանգներով և վառ մանրուքների բացակայությամբ: Բաց խարտյաշ, մեղրագույն, ոսկեգույն՝ ձեր շատուշը նույնքան ազդեցիկ կնայվի ցանկացած «տաքացնող» գունապնակում:

 

600x580600x580

Սեզոնի մեկ այլ նորաձև գույն է բնական խարտյաշը կամ ցորենագույնը՝ փոքր-ինչ բացացված ծայրերով: Կարևորը, ճիշտ ներկ ընտրելն է:

600x580600x580

Ինչ վերաբերվում է մազերի հարդարմանը, ապա ամենարդյունավետը նորաձև գույնի հետ կլինի բոլորի կողմից սիրված ալիքները և բնական խոպոպները՝ առանց ծավալի արմատների մոտ: Նորաձև են առավելագույն թեթև մազերը, «հարդարման երկրորդ օրը» տպավորությամբ, ինչպես նաև ցածր պոչիկները և կիսով չափ հավաքած մազերը: Այս եղանակը լավ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են անմիջական աշնանային կերպար ստանալ:

 

Նյութն ամբողջությկամբ` սկզբնաղբյուր կայքում