LadyNews.am-ը գրում է.
Տարվա ցուրտ եղանակներին կանացի ձեռքերը կարիք ունեն պաշտպանության. չէ՞ որ հենց ձեռքերն են սխալ խնամքի պարագայում մատնում կնոջ տարիքը:
Ձեռնոցը վաղուց արդեն դարձել է այն աքսեսուարը, առանց որի դժվար է պատկերացնել: Մեկ-երկու զույգ լավ ընտրված ձեռնոցները կարող են ոչ միայն քամուց ու ցրտից հուսալիորեն պաշտպանել ձեռքերը, այլև լրացնել ցանկացած կերպար: Բարեբախտաբար դիզայներներն արդեն քանի տարի է, որ չեն մոռանում զգեստապահարանի այդ կարևորագույն իրի մասին, նորաձևության հետևորդներին ուրախացնելով ամենատարբեր ձևերով և գունավորումներով: Ինչպիսի՞ ձեռնոցներ են նորաձև լինելու աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնին. եկեք ծանոթանանք:
Նորաձև երկար ձեռնոցներ
Ի սկզբանե այսպիսի ձեռնոցներն օգտագործվում էին երեկոյան հանդերձանքի հետ: Թավշյա, մետասքե կամ գործված ձեռնոցները կարող են կերպարանափոխել ամենապարզ զգեստն անգամ: Սակայն այն բանից հետո, երբ նարաձևություն մուտք գործեցին կարճ թևքերով վերարկուները, երկար ձեռնոցները բեմահարթակներից չեն իջնում և վաղուց դարձել են աշնանային կերպարի անբաժանելի մասը: Աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնի նորձև ձեռնոցները կարող են պատրաստված լինել կաշվից, զամշից, խիտ տրիկոտաժից, իսկ գույնը կարող է փոփոխվել նուրբ վարդագույնից մինչև երկնագույն կապույտը: Առաջիկա սեզոնին նման տեսքի ձեռնոցներին ուշադրություն են հրավիրում BOSS Hugo Boss-ը, Haider Ackermann-ը, Lanvin-ը, Marc Jacobs-ը, Prada-ն:
Շարունակությունը՝ այստեղ: