Արդեն աշուն է, ուստի ժամանակն է համալրել զգեստապահարանը նոր գեղեցիկ ու ոճային հագուստով:
Թե ինչն է նորաձև այս սեզոնին, Slaq.am-ը փորձեց պարզել դիզայներ մոդելավորող Դիանա Շատվերյանից:
Նա նշեց, որ այս աշնան նորաձև գույներից են գինու բոլոր տեսակի երանգները' սկսած բացից մինչև մուգ, վառ երանգները' այդ թվում ամառային գույները' վառ դեղին, կապույտ, կանաչ, ինչպես նաև սպիտակ:
«Կարելի է ասել, որ ամենանորաձևը լինելու են սպիակն ու գինու գույնի բոլոր երանգները»,- ասաց նա:
Լուսանկարի զգեստները' Դիանա Շատվերյանի հավաքածուից
Ինչ վերաբերում է հագուստի գործվածքին, ապա դիզայները տեղեկացրեց, որ շատ մոդայիկ են կաշվե, զամշե և մորթե հագուստները:
«Մորթու էլեմենտները շատ նորաձև են զգեստների մեջ ոչ միայն որպես վերևի հագուստ, այլ նաև զգեստների մեջ նույնպես: Նույնը կարելի է ասել նաև կաշվի մասին: Օրինակ' կաշվե շալվարը կարելի է համադրել կիսաթափանցիկ վերնաշապիկի հետ կամ ծանր ուլունքների հետ»:
Դիանա Շատվերյանի խոսքերով, այս աշնանը շարունակում է նորաձև մնալ նաև վանդակավոր գործվածքներով հագուստները:
«Շատ նորաձև են նաև դպրոցական համազգեստի նման կարված զգեստները. օրինակ'պիջակը կիսաշրջազգեստի հետ, կարևոր է, որ այն շատ նման լինի դպրոցական համազգեստի»:
Դեռևս նախորդ տարվանից շարունակում են նորաձև մնալ կիսաթափանցիկ կտորները:
Կոշիկներից շատ նորաձև են Sneackers կոչվողները:
«Իհարկե շարունակում են մոդայիկ մնալ ինչպես պլատֆորմով կոշիկները, այնպես էլ լոդոչկաները' լինեն ամբողջովին ցածր, թե փոքրիկ կրունկով: Դրանք կարելի է համադրել ինչպես դասական ոճի հագուստի, այնպես էլ ջինսերի հետ: Ընդհանրապես նորաձև է համարվում «Mix style»-ը»,- տեղեկացրեց Դիանա Շատվերյանը:
Թրենդներից է համարվում տղամարդու ոճը կանանց զգեստապահարանում: Օրինակ' դա կարող են լինել կոպիտ կոշիկները, տղամարդու ֆորմայի բաճկոնները:
Ջինսե ցանկացած զգեստ ևս այս տարի շատ նորաձև է:
Դիզայները կարծիք հայտնեց, որ հայ երիտասարդները հատկապես վերջին շրջանում սկսել են շատ նորաձև հագնվել և նորաձևության հետ հավասար ոտք են մեկնում: