Ամեն սեզոնի սկզբին հատկապես երիտասարդներին մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս քայլել տվյալ սեզոնի նորաձեւության հետքերով, ինչպե՞ս ճիշտ համադրել ունեցած հագուստն ու ի՞նչ գույներով եւ ձեւվածքներով համալրել զգեստապահարանները:

 

Աշունն արդեն իր լիիրավ իրավունքների մեջ է, իսկ սա նշանակում է, որ ժամանակն է ձեռք բերել սեզոնի թրենդային հագուստեղեն ու աքսեսուարներ: Գրագետ ու նորաձեւ հագնվելու իր խորհուրդներով Life.panorama.am-ի միջոցով կիսվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

 

«Թրենդի մեջ է այսպես կոչված «оверсайз» հագուստը՝ A եւ X ձեւվածքներով, ինչպես նաեւ՝ անատոմիական կտրվածքներով հագուստները: Աշնանը եւ ձմռանը նորաոճ են հակիրճ կամ կտրուկ ոճը՝ վառ դետալներով, ինչպես եւ «бохо шик» ոճը՝ բազմաստիճան կտրվածքներով, որոնք միավորում են կիսաշրջազգեստը եւ տաբատը: Ակտուալ են ասիմետրիկ վերնազգեստները՝ պատռված, անհավասար պարանոցի լայն բացվածքով (лодочка), այս շարքում նորաձեւ են նուրբ եւ թեթեւ գործվածքներից տարբերակենրը, որը ստեղծում է թռչող ուրվագիծ, բացի այդ՝ վերնազգեստները կարող են իրենց մեջ պարունակել պատմական էլեմենտներ: Նորաձև են բաց ուսերը»,- ակտուալ ձեւվածքների մասին խոսելիս՝ նշեց դիզայները:

 

Անդրադառնալով աշնան գունային նորաձեւությանը՝ Ֆաինան ընդգծեց.:

 

«Ինչ վերաբերում է այս սեզոնի գունային երանգներին, նշեմ, որ նորաձեւ են վառ նեոնային գույները (կանաչ, կարմիր, նարնջագույն, կապույտ, фуксия-մանուշակագույն), որոնք իրենց շարունակությունը կունենան նաև գարուն-ամառ 2017-ին: Դասական գույները, բնականաբար, չեն կորցրել իրենց արդիականությունը. Սեւն ու սպիտակ միշտ են նորաձեւ, բացի այդ՝ կարելի է օգտագործել մուգ շագանակագույնը եւ ազնվական մոխրագույնը: Ակտուալ են նաեւ սադրիչ-կտրուկ համակցությունները, երբ, օրինակ, պայծառ կորալ շարֆը համադրվում է շագանակագույն վերարկուով. այս դեպքում կերպարը բավականին համարձակ է: Ի դեպ, այս սեզոնին աղջկան, իսկապես, կարելի է անվանել նորաձեւ, եթե նրա զգեստապահարանում կա առնվազն երկու երանգ»:

 

Ինչ վերաբերում է կտորի նախշերին, Ֆաինա Հարությունյանի խոսքով՝ 2017-ին նախապատվությունը տրվում է կենդանական պրինտներին, ընդ որում որքան խոշոր լինի այն, այնքան լավ: Ողջունելի է մանր ծաղկային նախշը՝ նուրբ թիթեռներով, ինչպես նաեւ՝ դասական շոտլանդական վանդակավոր նախշը: Նորաձեւության մեջ են նաեւ պլիսե, թավշե, լյուրեքս կտորները, նաեւ՝ հուլունքները եւ փայլփլուն հավելումները, սակայն այստեղ դիզայները հորդորում է՝ գլխավորը չափը չանցնելն է:

 

Խոսելով պայուսակների նորաձեւ տարբերակների մասին՝ Ֆաինան նշեց.

 

«Այս աշնանը նորաձեւ են պարկ-պայուսակները, արկղ-պայուսակները, կրկնակի պայուսակները, մորթե պայուսակները, գոտիով ամրակցված տարբերակները, դե, իհարկե, նաև ուսապարկերը»:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: