Դիզայներ Դիանա Շատվերյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է այս ձմռան եւ հատկապես աքլորի տարին դիմավորելու համար թրենդային հագուստից:

 

«Շատ կարեւոր է, որ ձմռանը նորաձեւ հագուստը նաեւ հարմարավետ լինի, քանի որ մենք ուզում ենք գեղեցիկ լինել, բայց եւ չմրսել: Այս տարի շատ նորաձեւ են փուլերով կտորները, որոնք կարող են լինել բաճկոնի, տաբատի, բլուզի, վերնաշապիկի ու նաեւ աքսեսուարների տեսքով: Կոնկրետ ես իմ հավաքածույում փուլերն օգտագործել եմ օղերից մինչեւ հագուստ»:

 

Անդրադառնալով նորաձեւ համադրություններին' դիզայները մանրամասնեց.

 

«Ի դեպ' հատուկ նշեմ, որ փուլերը, փայլերը մուտք են գործել մեր առօրյա, ուստի սխալ է մտածել, թե դրանց հետ պետք է անպայման կրել բարձրակրունկներ: Նույնիսկ ճիշտ հակառակը' շատ ավելի նորաոճ է, երբ փայլերով, փուլերով հագուստը համադրվում է սպորտային ատրիբուտներով: Շատ նորաձեւ է, երբ գործվածքից վերնահագուստը համադրվում է մեղմ կտորներով կարված կիսաշրջազգեստի, զգեստի եւ տաբատներ հետ: Այդ տեսքով կարելի է ունենալ եւ գրավիչ տեսք, եւ չմրսել եւ շատ ազատ հյուր գնալ: Ամանորի գիշերը խորհուրդ կտամ չխուսափել փուլերից եւ հատակապես փուլերով տաբատներից, որոնք պարտադիր չէ լինեն դասական ոճի, ի դեպ' դեռ երկու տարի առաջ նման տաբատներ ընդգրկել էի իմ հավաքածույում: Փուլերը, փայլերն ու ծպկերը նորաձեւության հարթակին կլինեն մինչեւ 2018 թվականը, այնպես որ խորհուրդ կտամ կանանց իրենց զգեստապահարանները համալրել նման հագուստով»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում