Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կստանա Ջին Հերշոլտի անվան մրցանակ 2014թ.-ին կայանալիք «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը. տեղեկացնում է «People» ինֆորմացիոն պորտալը' հղում տալով Ամերիկայի կինոմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան (AMPAS):
Հերշոլտի անվան մրցանակը, որը համարվում է «պատվավոր Օսկար», կհանձնվի Ջոլիին ոչ թե դերակատարման, այլ կամավորական հումանիտար աշխատանքների համար: «AMPAS»-ը հատուկ ուշադրություն է դարձնում այն անձանց, ովքեր իրենց գործունեության ոլորտում մեծ ներդրում են ունեցել»,-նշել է կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բոուն Իսեկսը (Cheryl Boone Isaacs). հայտնում է «РИА Новости»-ն: