Եթե որոշել ես կիրակի երեկոյան ֆիլմ դիտել, իսկ ընտրություն դեռ չես արել, մեր այս հրապարակումը հենց քեզ համար է:) Այս անգամ ESem.am-ը խոսել է սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ:

 

 

«Վերջին շրջանում շատ քիչ եմ ֆիլմ դիտում, որովհետև ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում և նախընտրում եմ քնել: Ամեն դեպքում, երբ իմանում եմ, որ շատ հետաքրքիր ֆիլմ է, անպայման ժամանակ եմ գտնում ու դիտում»,- ասաց 18-ամյա Լիկան ու հավելեց, որ մինչ սերիալներում նկարահանվելն ավելի հաճախ  էր դիտում ֆիլմեր:

 

Լիկայի խոսքով՝ նախընտրած ժանր չունի, դիտում է բոլոր ժանրերի ֆիլմերը: «Կարևորը այն լինի հետաքրքիր և իմաստ ունենա: Չեմ սիրում ֆիլմեր, որոնք ավարտվում են չես հասկանում՝ ինչո՞ւ, սիրում եմ, երբ ֆիլմն ուսուցանող է ու այն դիտելուց հետո ինչ-որ նոր բան ես հասկանում»,- ասաց նա ու հավելեց, որ իր համար անհետաքրքիր ֆիլմը կարող է կիսատ թողնել:

 

 

Ըստ դերասանուհու՝ կարևորում է կինոնկարի թե՛ սցենարը, թե՛ ռեժիսորական աշխատանքը, թե՛ դերասանական խաղը, քանի որ դրանք փոխկապակցված են: Լիկայի ամենասիրելի դերասանուհին Անջելինա Ջոլին է. «Շատ եմ սիրում նրա և՛ դերասանական խաղը, և՛ արտաքին տեսքը»:

 

Զարմանալիորեն դերասանուհու նախընտրած 5 ֆիլմերում Անջելինա Ջոլիի մասնկացությունը չկա:) Ահա և նրա հնգյակը.

Наркоз

 


Глаз

 


Бункер

 


12 лет рабства

 


Цветы на чердаке

 


Դե ինչ, մաղթում ենք հաճելի կինոդիտում :)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը