Անջելինա Ջոլիին եւ «Գահերի խաղի» աստղ Ռիչարդ Մեդենին տարահանել են Կանարյան կղզիներում «Հավերժները» ֆիլմի նկարահանումներից՝ գտնված չպայթած ականի պատճառով: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:

«Հայտնի չԷ, թե ինչ կարող Էր տեղի ունենալ, եթե արկը չհայտնաբերեին: Բարեբախտաբար, բոլորին ժամանակին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ փորձագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- պատմել Է աղբյուրը հրատարակությանը:

Ականը դրվել Էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Հավերժներում» նաեւ նարահանվում են Սալմա Հայեկը եւ Քիթ Հարինգթոնը: Պլանավորված Է, որ կինոնկարն Էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: