Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մասնակցել է մեղուների պարսի հետ ֆոտոշարքին՝ ուշադրություն հրավիրելով դրանց անհետացման վրա։ National Geographic-ի հատուկ նյութի նկարահանումների տեսանյութը հրապարակել է «Подъём» Telegram ալիքը:
Կազմակերպիչների խոսքով նկարահանումները հաջող են անցել. ոչ մի մեղու չի կծել աստղին։
Նկարահանման հրապարակում, բացի Անջելինայից, պաշտպանական կոստյումներով են եղել։ Շատ լուրռ ու բավականին մութ էր, որ մեղուները չանհանգստանան։ Անջելինան կանգնած էր մեղուներով ծածկված՝ բացարձակապես չշարժվելով 18 րոպե, - նշել են նրանք։
Ջոլիի մարմնի վրա հատուկ ֆեռոմոններ են քսել, որպեսզի միջատները սողան ճիշտ ուղղությամբ։
National Geographic-ի նյութերի համաձայն՝ վերջին տասնամյակներում մեղուների պոպուլյացիան լրջորեն կրճատվել է, ինչը կարող է սովի հանգեցնել: Պարբերականը նաեւ հիշեցրել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնության մասին, որին աջակցել Է Ջոլին, որը նախատեսում է այդ միջատների թվաքանակը ավելացնել 125 մլն կարեւոր տեսակներով: