39-ամյա հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, զինված հակամարտության գոտիներում սեռական բռնության դեմ ակտիվ պայքար ծավալելու համար, արժանացել է «Տիկնոջ» տիտղոսին: Այդ բարձր տիտղոսը հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայում նրան պարգևատրել է Եղիսաբեթ II-ը: