Գիտնականները կանանց նախազգուշացնում են Անջելինա Ջոլիի օրինակին հետեւելուց, որը հայտարարել է ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացման վիրահատության մասին՝ քաղցկեղի՝ ծագումնաբանորեն պայմանավորված ռիսկի պատճառով: Բժիշկները հայտարարել են, որ BRCA1 գենի մուտացիանները բնավ անպայման չէ, որ կապված լինեն վտանգավոր հիվանդության հետ, Nature News-ը:
Դերասանուհին տակավին 2013 թվականին է իմացել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ծագումնաբանորեն պայմանավորված ռիսկի մասին եւ կատարել Է կրծքագեղձերի հեռացման վիրահատություն: Այս որոշումը հանգեցրել Է «Անջելինա Ջոլիի» հզոր «Էֆեկտի». միայն Մեծ Բրիտանիայում ծագումնաբանական ախտորոշում անցած կանանց թիվը հունիս – հուլիսին աճել Է 250 տոկոսով:
Սակայն BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաները հայտնաբերելը դժվար չէ. շատ ավելի անորոշ է դրանց ազդեցությունը չարորակ ուռուցքների զարգացման վրա: Բանն այն է, որ գիտնականները դեռեւս բավականաչափ մեծ ծավալի տվյալներ չեն հավաքել հետազոտված հիվանդների վերաբերյալ, որպեսզի վիճակագրական հավաստիությամբ ապացուցեն այդ պատճառահետեւանքային կապը:
Ծագումնաբանական թեստավորան անորոշ արդյունքները հաճախ կանաց հարկադրում են դիմելու իրենց ոչ անհրաժեշտ վիրահատության (քաղցկեղի հանդեպ վախից): Միայն 2014 թվականին Քոնեկտիկուտի նահանգում չորս կանայք են հեռացրել կրծքագեղձերը եւ ձվարանները՝ իմանալով իրենց BECA1 եւ BRCA2 գեներում մուտացիաների մասին, որոնք միանշանակ կապված չեն քաղցկեղի մեծ ռիսկի հետ: