Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վարակիչ հիվանդությունների վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է հրաժարվել սովորական ձեռքսեղմումներից և այն փոխարինել «Հինգդ տուր» ժեստով կամ բռունցքված ձեռքերի հպումով: Այդ մասին գրել է The Independent-ը:

 

Արևմտյան Ուելսում գտնվող Աբերիստուիտի համալսարանի գիտնականները պարզել են, որ նույնիսկ թույլ ձեռքսեղմումը կարող է նկատելի ազդեցություն ունենալ վարակիչ հիվանդությունների տարածման համար: Իսկ եթե այն ուժեղ է, ապա ձեռքսեղմումով բարևողներից յուրաքանչյուրը տասն անգամ ավելի շատ մանրէներ կստանա, քան եթե նա ծանոթին ողջուներ՝ նրան դիպչելով բռունցք դարձրած ձեռքի դաստակով: Գիտնականներն այդ փաստը բացատրում են այդ ժեստի արագությամբ և ֆիզիկական հպման ավելի փոքր մակերեսով:

 

Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Infection Control ամերիկյան հանդեսում հեպատիտի դեմ պայքարի Համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 28-ին:

 

«Մարդիկ հազվադեպ են մտածում իրենց առողջության համար ձեռքսեղմումների հետևանքների մասին: Բայց եթե նրանք ողջունելու այլ ձև ընտրեին, մենք իրական հնարավորություն կունենայինք կրճատելու վարակիչ հիվանդությունների տարածումը»,-նշում են հետազոտության հեղինակները: