Aroxj.am-ը գրում է.

 

Channel №5–ը մտել է առողջության համար վտանգավոր օծանելիքների շարք: Սպառողների անվտանգության եվրոպական գիտական կոմիտեի զեկույցում նշվում է, որ հայտնի օծանելիքի բրենդի բուրմունքը ստանում են փայտի մամուռից, որը պարունակում է առնվազն երեք ալերգեն բաղադրիչ: Զեկույցում նշվում է, որ 15 մլն ԵՄ բնակիչ տառապում է կոսմետիկ միջոցների ալերգիկ նյութերից:Գիտնականները նշում են, որ Channel №5–ը օգտագործում է նաև 12 քիմիական և 8 բնական նյութեր վարդի ու ցիտրուսային բուրմունք ստանալու համար: Սպառողների անվտանգության եվրոպական գիտական կոմիտեն այժմ ստուգումներ է իրականացնում եվրամիության երկրների ամենահայտնի բրենդների խանութներում, որի արդյունքում մի շարք օծանելիքներ համարվել են ալերգեն ու վտանգավոր առողջության համար: Մասնավորապես օծանելիքների շուկան, ըստ գիտնականների ամենավտանգավորներից է` ալերգիաների առաջացման համար: