Cochrane Collaboration միջազգային ոչ առևտրային կազմակերպությունն անցկացրել Է խոզագրիպի դեմ օգտագործվող «Տամիֆլյու» պատրաստուկի արդյունավետության հետազոտություն և եկել Է այն եզրակացության, որ դեղամիջոցն արդյունավետ չԷ և վտանգավոր Է առողջության համար: Այդ մասին ապրիլի 10-ին հաղորդել Է Daily Telegraph թերթը:

 

«Այդ նյութը թունավոր Է: Այն 150-ից մեկի մոտ մեծացրել Է գլխացավերի, հոգեկան խանգարումներ  և երիկամների հետ կապված բարդացումների վտանգը»,-հայտնել Է այդ կազմակերպության բժիշկ-համաճարակաբան Թոմ Ջեֆերսոնը:

 

«Այս դեղամիջոցը հեռախոսով դուրս են գրել  շաբաթական հազար մարդու համար, սակայն ախտանիշները մեղմելու առումով այն առավելություններ չի ունեցել առանց դեղատոմսերերի տրվող պատրաստուկների նկատմամբ: Բացի այդ, խոսքը պոտենցիալ լուրջ բարդացումների մասին Է: Ես դա դուրս չԷի գրի իմ հիվանդների համար»,-ասել Է Օքսֆորդի համալսարանի ապացուցող բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կառլ Հենեգենը:

 

2009 թվականին «Տամիֆլյուն», որն արտադրում Է շվեյցարական Roche ընկերությունը, դուրս Է գրվել Մեծ Բրիտանիայի 240 հազար բնակիչների: Բացի գլխացավերից և երիկամի հետ կապված բարդացումներից, հիվանդների մոտ նկատվել Է սրտխառնոց, փսխում և դեպրեսիա: Պատրաստուկն օգտագործելուց հետո Ճապոնիայում ութ երեխա ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: