Այն բանից հետո, երբ Անջելինա Ջոլին երեքշաբթի օրը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ կրծքագեղձերի հեռացման վիրահատության վերաբերյալ, աշխարհը սկսեց խոսել նրա խիզախության և հրապարակայնորեն խոսելու պատրաստակամության մասին: CNN-ը պատրաստել է մի հոդված այն մասին, թե ինչու է աշխարհը այդքան սիրում օսկարակիր դերասանուհուն: Ըստ լրատվամիջոցի' դերասանուհուն սիրելու 5 պատճառ գոյություն ունի:
1. Խիզախության դրսևորում
Անջելինա Ջոլին երբեք չի վախեցել արտահայտել իրեն: Ջոլին որոշում էր կայացրել հրապարակել իր վիրահատության մասին, որպեսզի այլ կանայք էլ հետևեն իրենց: Սա ցույց է տալիս, թե ինչքան խիզախ ու կամեցող կին է նա:
2. Մարդասիրական ջանքեր
Պատերազմից և բնական աղետներից տուժած մարդկանց ձայնը աշխարհին հասցնելը դարձել է Ջոլիի առաքելությունը: Կարճ ասած, նա իր աստղային կարգավիճակն օգնագործում է բարի գործեր կատարելու համար: 2001 թվականի ի վեր Ջոլին ավելի քան 5 միլիոն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակին: Բացի ՄԱԿ-ում փախստականների հարցերով հատուկ պատվիրակ լինելուն, դերասանուհին հիմնել է Maddox Jolie-Pitt հիմնադրամը, որը նվիրված է Կամբոջայի պահպանմանը, կրթությանն ու առողջապահությանը:
3. Կարծրատիպերի կոտրում
Ջոլին հրաժարվում է որոշակի կաղապարներից և ապացուցում է, որ կինը պետք է լինի խիզախ և անկախ և միևնույն ժամանակ' հոգատար և ալտրուիստիկ (այլասիրական): Նա վեց երեխաների սիրող մայր է և միևնույն ժամանակ' օսկարակիր հոլիվուդյան դերասանուհի: Դերասանուհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում մարդասիրություն:
4. Կինեմատոգրաֆիական տաղանդ
Վերջին տասնամյակում նա մեծ վերելք ապրեց իր կարիերայում' խաղալով այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է «Փապարինում» –ը, որտեղ նա մարմնավորել էր խեակորույս կնոջ, ով փնտրում է իր որդուն, «Նրա Սիրտը»-ը, որտեղ մարմնավորել է ամերիկացի լրագրող Դանիել Փիրլի կնոջը' Մարիան Փիրլին, ում ամուսնուն առևանգել և սպանել էին Պակիստանում: 2011 թվականին Ջոլին հանդես եկավ իր ռեժիսորական դեբյուտով' «Արյան և մեղրի եզրին» ֆիլմով, որը Բոսնիայի պատերազմի մասին էր:
5. Աստղից մինչև կնոջ իդեալ
Ջոլին չի վախենում սխալներ գործելուց: Նա հոլիվուդյան աստղից դարձել է համաշխարհային դեսպան և կնոջ ուժի և անկախության իդեալ: