Լիլուն հուլիսի 5-ին նշեց ծննդյան տարեդարձը' նույն օրը ներկայացնելով իր նոր' “Քեզ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Ամռան մյուս օրերը երգչուհին հիմնականում անցկացրել է աշխատանքային եւ ստեղծագործական մթնոլորտում, բայց նաեւ հասցրել է Հայաստանի տեսարժան վայրերն այցելել:

Լիլուն

“Ամռանը, երեւանյան տապից խուսափելով, ազատ օրերս արդյունավետ օգտագործել: Մենեջերիս' Լիլինայի հետ եղել ենք Նորավանքում, Գեղարդում, Խոր Վիրապում, Սեւանում եւ այլ շատ վայրերում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա: