Esem.am-ը գրում է.

 

«Մի քայլ դիր առաջ, հետո՝ ձախ ու աջ…», ժամանակին երգչուհի Մարթայի «7 օր» կոչվող երգը հնչում էր քաղաքի ամեն անկյունում, հետո երգչուհին անհետացավ ասպարեզից: Մի քանի ամիս առաջ երգչուհին կրկին վերադաձել է իր առաջին աշխատանքին, հավաքել է իր բենդը և պատրաստրվում է առաջիկայում ներկայանալ ակումբային համերգներով:

 

 

 


«Կներկայացնենք, արդեն հայտնի ու սիրված երգեր: Շատ եմ ցանկանում ներկայանալ կենդանի համերգներով»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ առաջիկայում կլինեն նաև այլ նորություններ, լսարանի դատին կհանձնի իր երգերը, սակայն այդ մասին խոսել առայժմ չի ցանկանում:


Թե ինչով էր պայմանավորված տևական ստեղծագործական դադարը, Մարտան բացահայտել չցանկացավ: «Ուղղակի այդ շրջանում չէի ցանկանում երգել: Մեկ տարի առաջ չէի էլ պատկերացնում, որ այս շրջանում կպատրաստվեմ համերգների:),- ասաց երգչուհին՝ հավելելով, որ իր վերադարձը չի ենթադրում, որ ամեն օր երևալու է հեռուստատեսությամբ, մեկը մյուսի հետևից նորություններ է ներկայացնելու: -Կարծում եմ՝ պետք չէ ձանձրացնել լսարանին»:

 

 

 

 

Մարթայի խոսքով՝ այլ աշխատանքով չի զբաղվում, պարզապես չի ցանկանում անդադար երևալ: «Ես աշխատում եմ իմ հաճույքի համար,- նշեց երգչուհին՝ վճռական հայտարարեոլով, որ չի ներկայացնելու կոմերցիոն երաժշտություն: -Ես զոհ չեմ գնա այսօրվա պահանջարկին և հավատարիմ կմնամ իմ ոճին»:

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը