Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը ստեղծագործական նորություններով երկրպագուներին որոշել է ուրախացնել ամռանը, բայց  անձնական կյանքում գեղեցիկ ձեռքբերում ունի: Ընդամենը երկու օր առաջ նրա ֆեյսբուքյան էջում նաև հայտնվեց նկար՝ սիրելիի հետ, ով մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: Հետաքրքրվեցինք, թե արդյոք ընտրյալը դե՞մ չէ իր մասնագիտությանը և չե՞ն մտածում ամուսնության մասին:


«Մեր  սիրո պատմությունը տարիքով փոքր չէ, բայց այդ մասին նոր եմ սկսել բարձրաձայնել: Ինչ վերաբերում է դեմ լինելուն, ապա ասեմ, որ նա շատ է սիրում իմ երաժշտությունը, ես էլ իր մասնագիտությունն եմ շատ գնահատում: Կարևորը փոխադարձ հարգանքն է: Իսկ ամուսնության թեմայով խոսել՝ դեռ չեմ ցանկանում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:


Շարունակությունը` այստեղ: