Լիլուի նախորդ՝ «Հանդիպել եմ» տեսահոլովակի թողարկումից անցել է գրեթե մեկ ամիս, բայց երգչուհու երկրպագուները չեն հասցնի կարոտել և շուտով նա կներկայացնի իր նոր՝ «Հիմա կամ երբեք» տեսահոլովակը:

 

Life.panorama.am-ին Լիլուի պրոդյուսեր Լիլինան տեղեկացրեց, որ, հավանաբար, այս ամսվա վերջին նոր տեսահոլովակը արդեն կհանձնվի հեռուստադիտողի դատին. «Արդեն ավարտել ենք նկարահանումները, որոնց մի մասը անցկացրեցինք Վրաստանում՝ մասնավորապես Բաթումիում, մի մասն էլ Երևանում: Հիմա տեսահոլովակը գտնվում է մոնտաժային փուլում. հուսանք այս ամսվա վերջին պատրաստ կլինի»,- նշեց պրոդյուսերը:

 

Պատմելով «Հիմա կամ երբեք»-ի՝ Վրաստանում անցկացվող նկարահանումների մասին, Լիլինան նշեց. «Նախ ասեմ, որ հատուկ սյուժետային և ծանր սցենարական լուծումներ չկան տեսահոլովակում. Նիկ Եգիբյանի ոճին համապատասխան ամեն բան թեթև, հետաքրքիր և ճաշակով կլինի:

 

Որոշեցինք մի քանի տեսարաններ նկարահանել Բաթումիում, քանի որ այնտեղ վայրեր կային, որոնք շատ էինք հավանել: Տեսահոլովակի հերոսուհին կլինի հենց Լիլուն: Ի դեպ, նշեմ նաև, որ երգը մեղեդային չէ, բայց շատ պարային էլ չէ, գեղեցիկ ռիթմիկ երգ է, որը, հուսանք Լիլուի երկրպագուները շատ կսիրեն»,- պատմեց պրոդյուսերը:

 

Շարունակությունը` այստեղ: