Երգչուհի Նարինե Դովլաթյանը տևական ժամանակ է, ինչ նորություններ չի ներկայացնում իր հանդիսատեսին: ESem.am-ը զրուցեց նրա հետ և պարզեց` արդյոք իր համար այլ զբաղմունք է գտել: «Չէ, երգն ինձ համար միշտ առաջնային է և այլ աշխատանք չեմ գտել: Տևական դադարը հանդիսատեսի համար էր, սակայն ես միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ եղել,- ասաց Նարինեն և հավելեց, որ հեռուսատեսային ծրագրերի էլ հաճախ չի մասնակցում, որպեսզի չկրկնվի: -Հրավերներ լինում են, սակայն քչերն եմ ընդունում, քանի որ անիմաստ եմ համարում նույն բանի մասին անընդհատ խոսել»: Ըստ երգչուհու` ակումբային համերգներ հաճախ չունենալն էլ է պայմանավորված նույն հանգամանքով. «Ես պարբերաբար թարմացնում եմ ծրագիրը, որով ներկայանում եմ: Չեմ սիրում անընդհատ նույն կերպ ներկայանալ»: Գրում է Esem.am-ը:

 

 

Այս ընթացքում, երբ երգչուհին լուռ էր, շարունակում էր աշխատել, որի արդյունքը շուտով տեսանելի կլինի: Առաջիկայում պատրաստ կլինի Նարինեի և ամերիկաբնակ հայ երաժիշտ Գոռ Մխիթարյանի զուգերգը. «Առաջարկը Գոռից ստացա, մենք տարբեր սերունդներից ենք, սակայն շատ ուրախ եմ, որ առաջարկ ստացա նրանից, որովհետև շատ բարձր եմ գնահատում նրա արվեստը: Երգն արդեն ձայնագրել ենք: Այժմ վերջին շտրիխներն ենք անում և մի քանի օրից արդեն կլինի պրեմիերան»: “Walk with me” կոչվող երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գոռն է: Երգչուհին դեռ չգիտի` այս երգը տեսահոլովակ կունենա՞, թե` ոչ, սակայն առաջիկայում նա մեկ այլ տեսահոլովակ կհանձնի հանդիսատեսի դատնին: Նարինեն առայժմ չցանկացավ բացել բոլոր փակագծերը` միայն նշելով, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանելու, որևէ տեղ չի հնչել:

 

Մանրամասները` այստեղ: