Երգչուհի Նարինե Դովլաթյանը ուրախալի լուր ունի իր երկրպագուների համար: Երգչուհին այս ամսվա վերջին հանդես կգա նոր դուետով ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանի հետ, ով երկար տարիներ աշխատում է ԱՄՆ-ում: Նարինե Դովլաթյանի փոխանցմամբ համատեղ դուետով հանդես գալու առաջարկը ստացել է Գոռ Մխիթարյանից:
« Շատ պատահական ֆեյսբուքով Գոռից նամակ ստացա, որտեղ նա առաջարկում էր միասին հանդես գալ նոր դուետով : Ես իհարկե մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Օրեր անց նա ուղարկեց երգի իմ հատվածը և ես ձայնագրվեցի, քանի որ դեռևս միմյանց հետ հանդիպելու հնարավորություն չենք ունեցել »,- ArmStar.am-ին փոխանցեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: