Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի Քաթար այցելության, «Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան Band»-ի, նրա և Կարենի անձնական հարաբերությունների մասին esyes.am-ը վերջերս պատմել է: Քաթար կատարած չորսամսյա շրջագայությունից հետո «Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան Band»-ը վերսկսում է ակումբային մենահամերգների շարքը: Անուշիկի խոսքերով' մեծ ոգևորություն է ապրում, երբ հանդիսատեսի շարքում, բացի իր ընկերներից ու ընտանիքի անդամներից, անծանոթ մարդկանց էլ է տեսնում: «Միջավայրը շատ մտերմիկ է, քանի որ ես շատ մոտ եմ հանդիսատեսին»,- նշեց երգչուհին:
Ըստ Արևիկի' երբեմն, բացի իրենից, երեկոյի ընթացքում երգում են նաև իր ընկերները: Որքան էլ զարմանալի թվա, Անուշիկն ակումբային երեկոներին իր երգացանկից երգեր չի կատարում: «Կատարում եմ համաշխարհային հիթեր և, անգամ երգեր կան, որոնք ծանոթ չեն հանդիսատեսին»,- ավելացրեց երգչուհին' վստահեցնելով, որ արդեն մտածում են այն մասին, որ բենդի ուղեկցությամբ կատարի նաև իր երգերը: Երգչուհին ակումբային համերգներին նախընտրում է կատարել սոուլ, ռեգի և բլյուզ ժանրի երգեր:
Ստեղծագործական նորությունների մասին Անուշիկն ասաց, որ առաջիկայում պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել: «Ամեն ինչ դեռ հաստատված չէ, այդ իսկ պատճառով չեմ նշում ռեժիոսրի անունն ու մյուս մանրամասները: Բայց երգը երկու տարի է, ինչ պատրաստ է»,- ավելացրեց երգչուհին: Ըստ նրա' չափազանց գերհոգնած է և առաջիկայում կմեկնի հանգստի: