Բաղադրություն

6 ձվի սպիտակուց
2 հ. գազար'օվալաձև կտրտած
7-8 հ. կանաչ սոխ
2 հ. ցուկկինի' բարակ կտրտած
6-7 ճ.գ. կտրտած համեմ
2 պճեղ սխտոր
աղ, սև և կարմիր պղպեղ
1 բ. կարմիր լոբի
4 ճ.գ. կարագ

Պատրաստման եղանակ

Տաքացնել ջեռոցը 350 աստիճան: Առանձին-առանձին (յուրաքանչյուրը 1 ճ.գ. կարագով) տապակել գազարը, ցուկկինին սխտորի հետ, սոխը: Ձվի սպիտակուցի մեջ լցնել աղը և պղպեղները, հարել: Ջեռոցի կլոր տապակը լավ պատել կարագով և շերտ-շերտ շարել գազարը, 1/2 բ. կարմիր լոբին, ցուկկինին, համեմը, 1/2 բ. կարմիր լոբին, կանաչ սոխը, լցնել հարած սպիտակուցը, վերջում կտրտած կանաչ սոխ լցնել և դնել ջեռոցը: Եփել 35 ր.: