Երբ սիրտդ շատ համեղ բան է ուզում, դու հաստատ շտապում ես թերթել քո իմացած բոլոր բաղադրատոմսերը… LN-ը կփորձի համալրել դրանց շարքը եւս մեկով: Այս անգամ պատրաստելու ենք թեթև ամառային շերտավոր տորթ, որը պարզապես հալչում է բերանում:

Անհրաժեշտ է'

դառը շոկոլադ' 35 գ,
սերուցքային կարագ' 50 գ,
ձու' 1 հատ,
շաքարավազ' 2 ճ. գդալ,
փխրեցուցիչ' 0.5 թ. գդալ,
ալյուր' 2 ճ. գդալ,
մուրաբայի օշարակ' 4 ճ. գդալ,
ռոմ կամ կոնյակ' 2ճ. գդալ,
սև հաղարջ' 350 գ,
սերուցք' 250 գ,
շաքարավազ' 100 գ,
ժելատին:

Սերուցքային-շոկոլադե դոնդողի համար՝

սերուցք' 250 գ,
սպիտակ շոկոլադ' 200 գ,
վանիլ,
ժելատին' 15 գ:

Պատրաստման եղանակը.

Առանձին բաժակի մեջ լցրեք 100 մլ սերուցք: 15 գ ժելատինը խառնեք այս առանձնացված սերուցքի հետ: Տաքացրեք գոլորշու վրա այնքան, մինչև ամբողջովին լուծվի: Ստացված խառնուրդը բաժանեք երկու մասի:

Գոլորշու վրա տաքացրեք կարագը և շոկոլադը:

Ձուն հարեք շաքարավազի հետ: Չդադարեցնելով հարելը' ավելացրեք շոկոլադե խառնուրդը:
Ալյուրն ու փխրեցուցիչը լավ խառնեք իրար հետ և ավելացրեք ստացված խառնուրդին:

Կլոր ապակե տարայի մեջ դրեք ստվարաթուղթ և լցրեք ստացված խմորը տարայի մեջ:

Թխեք թխվածքաբլիթը միկրոալիքային վառարանում' 1000 Վտ 3.5 րոպեում հզորության վրա: Անջատելուց հետո թողեք թխվածքը 5 րոպե ներսում, հետո միայն հանեք:

Սև հաղարջը հարեք բլենդերում շաքարավազի և մնացած սերուցքի հետ: Զանգվածն անցկացրեք քամիչով, որպեսզի հատիկները չընկնեն դոնդողի մեջ: Այս խառնուրդին ավելացրեք ժելատինով լուծույթը, հարեք:

Մեծ տարայի մեջ փռեք ստվարաթուղթ և դրեք նրա վրա արդեն սառած թխվածքը: Ջրեք այն ռոմով կամ կոնյակով և մուրաբայի օշարակով: Վրան լցրեք սև հաղարջով ժելեի ½ մասը, թողեք՝ սառչի, այնուհետև լցրեք սերուցքային ժելեի ½ մասը:

Շերտերը կրկնեք այնքան, որքան կհերիքի: Դրեք սառնարանում մոտ 2 ժամով:

Կարող եք մատուցել շերտավոր սերուցքահաղարջային տորթը: Բարի ախորժակ: